Հասարակություն Պատահարներ 

Առեղծվածային վրաերթեր-վթար Երևանում. վրաերթի վարորդը մեղադրում է մեկ այլ վարորդի. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ` մարտի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի թիվ 112 հասցեի դիմաց նշված փողոցի բնակիչ, 76-ամյա Վանյա Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 34 PN 747 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 65-ամյա Սուսաննա Պետրոսյանին և 55-ամյա Ռոզա Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Վ. Գրիգորյանը ընդհարվել է 44-ամյա Վահագն Ավագյանին պատկանող, նշված հատվածում կայանված Volkswagen մակնիշի 34 ZR 738 համարանիշի ավտոմեքենային: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/03/09/79140/

Նույն շարքից