Oգոստոսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան - Սևան հատվածում (15-րդ կմ) այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Մյասնիկյան-Հացիկ հատվածում` 2000 քմ, Երևան - Սևան ավտոճանապարհին` «Չայնի» կոչվող տարածքում ` 1000 քմ,
Արագածոտնի մարզի Օշական գյուղի այբուբենի հուշարձանի մոտակայքում` մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում` մոտ 3 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 213-րդ տարածքում գտնվող թիվ 15 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 50 քմ, Կարմրաքար գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: