Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանը բավարար է գնահատել ԱԳՆ-ի 2015թ. գործունեությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արտաքին գործերի նախարարության 2015թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ ընթացիկ խնդիրներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի ա շխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարը բավարար է գնահատել Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքը, կանգ առել մի շարք խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ` նշելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը գերատեսչության անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Նույն շարքից