Հասարակություն 

Իսլամիստների կողմից գլխատված լրագրողի ընտանիքը հրապարակել է նրա նամակը

Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից վերջերս գլխատված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է որդու՝ գերի ընկած ժամանակ գրված նամակը, գրում է vz.ru-ն՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:

 

Այն հրապարակվել է Ֆոուլիի ընտանիքի ֆեյսբուքյան էջում: Նամակում լրագրողը գրել է, որ իր հիշողություններն իրեն օգնում են մոռանալ, որ նա գերի է ընկած, և իր ընտանիքի ու ընկերների մասին երազները նրա սիրտը լցնում են ուրախությամբ:

 

Նա նաև գրել է, որ իր հետ գերի են պահվում ևս 17 հոգի: Ֆոուլին պատմել է, որ իրենք հիմնականում զրուցում են սպորտից, ֆիլմերից և առօրյա կյանքից, ինչպես նաև շախմատի մրցումներ են անցկացնում:  

 

 

Նույն շարքից