Կինը, ցանկանալով խնայել, երկամյա որդուն ինքնաթիռ է բարձրացրել ձեռքի պայուսակի մեջ դրած։ Այս միջադեպը, ինչպես գրում են ֆրանսիական լրատվամիջոցները, բացահայտել է մեկ այլ ուղևոր:
Ստամբուլից Փարիզ թռչող ինքնաթիռի ուղևորն ուշադրություն է դարձրել իր հարևանուհու պայուսակին, և նրան թվացել է, որ ուղեբեռում ինչ-որ բան է շարժվում։
Իր կասկածների մասին նա հայտնել է ուղեկցորդուհուն: Պարզվել է, որ դրանում երկամյա երեխա կա։
Հաղորդվում է, որ ուղևորին այնուհետև տեղափոխել են ինքնաթիռի սկզբնամաս։