Հասարակություն 

Կիևում ցուցարարները ՌԴ դեսպանատան շենքի վրա քարեր են նետել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ՌԴ դեսպանության շենքի առաջ այսօր հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել:

Մի քանի հարյուր ցուցարարներ պահանջել են ռուսական իշխանություններից ազատ արձակել ձերբակալված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ով մեղադրվում է ռուս լրագրողի սպանության մեջ:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ցուցարարները քարեր և յոդով շշեր են նետել շենքի ուղղությամբ, ինչից հետո նշված վայր են ժամանել Ազգային գվարդիականները:

Ակցիայի հետ կապված՝ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի իշխանություններին, սակայն Կիևը չի արձագանքել դրան:

Նույն շարքից