Երբ կինը դառնում է լեգենդ, արդեն կարևոր չէ, թե նրա մասին ինչ են խոսում:
Երբեմն ես ատում եմ Ամերիկան, նա սպանում է ամենալավ մարդկանց: Կգա ժամանակ, երբ այն կսպանի նաև ինձ և իմ երեխաներին:
Ես նախընտրում էի չանցնել թերթի կրպակների կողքով, քանի որ ամենուրեք իմ նկարներն էին ու այնպիսի վերնագրեր, որ ես չէի կարողանում առանց լաց լինելու կարդալ: Բոլորը մեղադրում էին ինձ երջանիկ լինելու փորձի համար:
Միակ կանոնն ինձ համար կանոններին չհետևելն է:
Կյանքում յուրաքանչյուր պահ նախորդից տարբերվում է: Լավ, վատ, դժվար, հուսահատ, ողբերգական, սեր, երջակություն. այս ամենը կյանք է:
Կանայք բաժանվում են երկու խմբի. մի մասին հարկավոր է իշխանություն աշխարհի վրա, իսկ մյուս մասին՝ միայն անկողնում:
Առաջին անգամ ես ամուսնացա սիրով, երկրորդ անգամ` հանուն լավ կյանքի, իսկ երրորդ անգամ ` հանուն ընկերակցության:
Ես միշտ ցանկացել եմ լինել գրող կամ լրագրող, բայց քոլեջից հետո ես ընտրեցի բոլորովին այլ ուղի:
Սեքսը վատ բան է, դրա պատճառով ճմռթվում է հագուստը:
Աշխարհում չկա մի տղամարդ, որ հավատարիմ լինի կնոջը: