Հասարակություն 

Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել` տարբեր հայրերից

Վիետնամում կինը լույս աշխարհ է բերել երկվորյակ երեխաների, որոնք ունեն տարբեր հայրեր, հայտնում է The Telegraph-ը:

Օվուլացիոն շրջանում կինը սեռական հարաբերություններ է ունեցել 2 տարբեր տղամարդկանց հետ, ինչի արդյունքում 2 տարբեր անձանց պատկանող սերմնահեղուկները բեղմնավորել են կնոջ 2 ձվաբջիջ:

Այս մասին հայտնի է դարձել միայն երեխաների լույս աշխարհ գալուց հետո: Թեև նրանք երկվորյակներ են, այնուհանդերձ` արտաքնապես բացարձակ նման չեն իրար: Հենց այս հանգամանքն էլ ստիպել է նորածինների ծնողներին ԴՆԹ-ի թեստ անցկացնել:

Վիետնամի գենետիկ միության նախագահ Լե Դին Լուն նշել է.

«Այս ամենը նման է խենթության: Շատերը չեն հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, սակայն իրականությունն այլ է»:

Նույն շարքից