Հայաստան Քաղաքական 

Վահան Բաբայանը ԲՀԿ-ն լքելու որոշում է կայացրել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու որոշում է կայացրել:«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահան Բաբայանը հաստատեց մամուլում տարածված տեղեկությունները, որ ինքը որոշել է դուրս գալ կուսակցությունից:

«Ես, իհարկե, այս պահին դեռ հայտարարությամբ հանդես չեմ եկել : Երբ հայտարարությունը լինի, մամուլն այդ մասին կիմանա: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ մենք ունենք տարբեր տեսակետներ կուսակցության ղեկավարի հետ, և ես, այո, որոշում եմ կայացրել դուրս գալ կուսակցությունից»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից