iPhone սմարթֆոնների սեփականատերերը բողոքում են «միստիկ հաղորդագրություններից», որոնք գտնում են իրենց էլեկտրոնային հասցեներում, հաղորդում է The Telegraph-ը:
Ստացված նամակների շարքերում, որոնք թվագրված են 1970 թվականի հունվարի 1-ին, հայտնվում են նոր դատարկ հաղորդագրություններ առանց հասցեատիրոջ և նամակի թեմայի:
Այս նամակները հաճախ հայտնվում են, երբ iPhone-ի սեփականատերերը ստուգում են իրենց փոստային հասցեները տարբեր ժամային գոտիներում: