Քաղաքական Միջազգային 

Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած «BirGün» թերթի խմբագրական խորհրդատու և թղթակից Բարըշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վճռի հրապարակումից հետո Ինջեն թեմայի վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք նորից դուրս կգանք, կծիծաղենք, կխոսենք: Բայց մեր երեխաները ապագայում նրանց անունները միշտ կհիշեն որպես գողերի, ֆաշիստների»:

Աղբյուրը նշում է,  որ լրագրողին առաջադրված մեղադրանքի համար հիմք էր ծառայել նրա հոդվածներից մեկի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում գրված ինքնապաշտպանական ելույթը: Նշյալ ելույթում Բարըշ Ինջեն աքրոստիքոսի սկզբունքով գրել էր՝ «Գող Թայիփ» («Hırsız Tayyip»):

Նույն շարքից