Հասարակություն 

Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի գործողությունից հետո միգրանտների հոսքը 2 անգամ կրճատվել է

ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Էգեյոն ծովում պարեկությունը սկսելուց ի վեր միգրանտների հոսքը Հունաստան նվազել է ավելի քան 2 անգամ: Այս մասին «104,9 FM» ռադիոյի եթերում հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Դիմիտրիս Վիցասը:

«Ավելի քան 2 անգամ նվազել է միգրանտների հոսքը Էգեյան ծովի կղզիներ Թուրքիայի կողմից՝ ՆԱՏՕ-ի պարեկությունը սկսելուց ի վեր»,- ասել է նա:

Վիցասի խոսքերով՝ հունվար-փետրվարին Հունաստան է ժամանել 2 – 2․5 հազար միգրանտ օրական: «Երեկ մենք ունեցել ենք մոտ 700 ժամանած։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը թվերի վրա դրականորեն է ազդում»,- նշել է նա։

Նույն շարքից