Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Շենգենյան գոտում Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղյալ հայտարարման օրենսդրական նախաձեռնությունը։ Վերջինս մարտի 9-ին հրապարակվել է ԵՄ-ի փաստաթղթերի գրանցամատյանում։
Ուժի մեջ մտնելու համար փաստաթուղթը պետք է հավանության արժանանան Եվրոպական խորհրդարանի ու ԵՄ-ի անդամ երկրների կողմից։ Եվրոպական խորհրդարանի ու ԵՄ-ի անդամ երկրների կողմից դրա հաստատումից հետո Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագրեր, իրավունք կունենան առանց վիզայի բազմիցս այցելել Շենգենյան գոտի, սակայն այնտեղ գտնվելու ժամկետը 180 օրում չպետք է գերազանցի 90 օրը։