Հասարակություն 

«Ժողովուրդ». Չեխովի անվան դպրոցի տնօրենն անպարտելի է

analitik.am

Ժողովուրդ» թերթը գրում է. «Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ  դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կրկին հաղթող դուրս եկավ։ Դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը հնարավոր բոլոր օղակներն օգտագործում է տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն ապարդյուն։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին՝ պատճառաբանելով, թե աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել։ Իհարկե, տնօրենը հերքում էր եւ հայց է ներկայացրել դատարան՝ Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար։ Սակայն Նատալյան էլ իր  հերթին էր նույնաբովանդակ հայցով դիմել դատարան՝ դպրոցի տնօրենից պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում։

Իսկ մինչ այդ Նատալյան Արաբկիրի բաժին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, եւ քրգործ չէր հարուցվել։ Նա հանգիստ չէր նստել եւ դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ նրա բողոքը բավարարվել էր, եւ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ)»։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո հարուցված քրգործը կարճվեց ՀՀ ՔՕ 35 հոդվածի հատկանիշներով։ Հանցադեպ չկա»։

Նույն շարքից