Հասարակություն 

«Հրապարակ». Ինչի՞ է բախվում Հայաստան ժամանած օտարերկրացին

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտերկրից Հայաստան ժամանած մեր հայրենակիցը երեկ իր տպավորություններն էր փոխանցում, թե ինչի է բախվում Հայաստան ժամանած օտարերկրացին։ Ճիշտ է՝ մեր օդանավակայանն աշխարհում ամենալավերից կարող է համարվել, եւ սպասարկման որակն էլ վատը չէ, բայց ինքնաթիռից իջնողին կասկածում են ուրիշի ուղեբեռը գողանալու մեջ՝ անձնագրի մեջ խփված կտրոնի եւ ճամպրուկի վրա փակցվածի համեմատություն են անում, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված չէ։ Իսկ երբ սպասում ես անձնագրային ստուգում անցնելուն, մեծ էկրանի վրա ոչ թե քո երկրի տեսարժան վայրերն են հրամցվում, այլ կազինոների, խանութների գովազդ, կլիպներ են ցուցադրում՝ սպառողին, այլ ոչ թե զբոսաշրջիկին ուղղված»։

Նույն շարքից