Հասարակություն 

Աննախադեպ հորդառատ անձրեւներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում

Արաբական Միացյալ Էմիրություններում անտիցիկլոնի պատճառով եղանակը վատացել է, հայտնում է Emirates 24/7 News-ը:

Ուժեղ քամիները վնասել են բազմաթիվ շենքերի տանիքներ, իսկ հորդառատ անձրևները հեղեղել են փողոցները և ավտոկայանատեղերը:

Բնական աղետների հետևանքով փակվել են Աբու Դաբիի միջազգային օդանավակայանը, բոլոր դպրոցները և վարչական շենքերը:

Նաև նշվում է, որ տեղումների քանակը առաջացրել է ջերմաստիճանի անկում, իսկ մի քանի շրջաններում կարկուտ է տեղացել:

Նույն շարքից