Հասարակություն 

Մեքսիկայում ջրհեղեղների հետևանքով 10 հազար ընտանիք զրկվել է կացարանից

analitik.am

Մարի» փոթորիկը Մեքսիկայի հարավ է բերել ուժեղ անձրեւներ եւ կեղտաջրերի հոսքերի հանգեցրել:  Հազարավոր տներ ջրածածկ են, եւ տերերը ստիպված են եղել հեռանալ: Ավերվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ եւ կապի մալուխներ:  

Մարդկային զոհեր չկան, սակայն շրջված նավակի երեք ձկնորսներ համարվում են անհետ կորած: Չյապաս նահանգի իշխանությունները հայտարարել են 10 թաղամասերում արտակարգ դրություն կիրառելու անհրաժեշտության մասին: 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները պատրաստականության բարձր վիճակի են բերվել եւ անհրաժեշտության դեպքում կօգնեն բնակչությանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից