Հասարակություն 

Ճապոնիայում շոգերի պատճառով ավելի քան 5.000 մարդ է հոսպիտալացվել

analitik.am

Ճապոնիայում շարունակվող շոգերի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5.200 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածով, իսկ հինգ հոգի՝ մահացել, ասված է հրդեհային անվտանգության վարչության հաղորդագրությունում, որի պատասխանատվության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, գրում է ria.ru-ն:

 

Ամենաշատ տուժողները գրանցվել են Տոկիոյի շրջանում՝ 617 մարդ: Տուժածների մեծ մասը տարեց մարդիկ են:

 

Ճապոնիայում օգոստոսի երկրորդ շաբաթը նշանավորվել է ջերմաստիճանի իջեցմամբ՝ «Հալոն» ցիկլոնի առնչությամբ: Այդ ժամանակ Ճապոնիայի մեծ մասում ջերմաստիճանը ցերեկվա ընթացքում եղել է մոտ 33 աստիճան: Սակայն անցած շաբաթ այն կրկին հասել է 35 աստիճանի:

 

Ջերմաստիճանի բարձրացման կապակցությամբ օդերևութաբանները կոչ են անում մարդկանց երկար ժամանակ չանցկացնել փողոցում և մշտապես ջուր խմել:

Նույն շարքից