Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Մարտի 14-ից մեկնարկող ԱԺ քառօրյան աննախադեպ թեժ է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 14-ից մեկնարկող ԱԺ քառօրյան աննախադեպ թեժ է լինելու, արդեն խորհրդարանում է ընդդիմության քննադատությունների թիրախում գտնվող նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կներկայացնի դրա «կնքահայրը»՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նախագծի սողանցքների իդեոլոգ Դավիթ Հարությունյանը։

Երեկ իշխանական շրջանակներում չէին բացառում, որ հարցի քննությունը կշարունակվի նաեւ արտահերթ նիստում, քանի որ ժամկետի մեջ տեղավորվելու խնդիր ունեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից