Հասարակություն 

Ճապոնիայում շոգի պատճառով 5 մարդ է զոհվել

analitik.am

Մոտավորապես 5,2 հզ. մարդ է հիվանդանոց տարվել ջերմային հարվածի հետևանքով և 5-ը զոհվել է Ճապոնիայում շարունակվող տապի պատճառով: Այդ մասին հաղորդվում է հրշեջ ծառայության հաղորդագրությունում:

Օգոստոսի երկրորդ շաբաթը, Հալոն ցիկլոնի անցնելու շնորհիվ, աչքի ընկավ տապի նվազմամբ: Այդ ժամանակ Ճապոնիայի մեծ տարածքում ցերեկը ջերմաստիճանը եղել է մոտ 33 աստիճան: Սակայն անցած շաբաթ ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 35 աստիճան:

Բարձր ջերմաստիճանի պատճառով օդերևութաբանները կոչ են անում մարդկանց օդորակիչ օգտագործել, երկար ժամանակ փողոցում չմնալ, ինչպես նաև անընդհատ ջուր խմել:

Նույն շարքից