Հասարակություն 

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանին

analitik.am

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 եւ արեւելյան երկայնության 43.920:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ:

Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, որտեղից հաղորդել են, որ իրենց մոտ զոհեր եւ ավերածություններ չկան:

Նույն շարքից