Հասարակություն 

Թուրքիայում գրոհայինները Չինաստանի 3 քաղաքացու են առևանգել

analitik.am

Թուրքիայի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները Չինաստանի 3 քաղաքացու են առևանգել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին։

 

Չինացիներն առևանգվել են նախորդ կիրակի Շիրնաք նահանգի ջերմաէլեկտրակայանում։

 

Թուրքիայում Չինաստանի դեսպանատունը հաստատել է տեղեկությունը։ Այժմ արտասահմանցիներին ազատելու աշխատանքներով զբաղվում են թուրքական բանակի զինծառայողները։

Նույն շարքից