Թբիլիսիում կայացած քննարկումը, նվիրված է եղել Ղարաբաղյան հակամարտությանը, որում քննարկման առարկա էին Մադրիդյան սկզբունքները:Քննարկմանը մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ինչպես Analitik.am-ին հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ով հայկական կողմից մասնակցել էր քննարկմանը, այն փակ ֆորմատով է անցկացվել և ըստ պայմանավորվածության քննարկման առարկան հրապարակման ենթակա չէ:
«Քննարկումը նեղ փորձագիտական մակարդակով է, կա պայմանավորվածություն քննարկման առարկան չհրապարակայնացնել»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Սերգեյ Մինասյանը հայտնեց, որ քննարկմանը մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թբիլիսիում քննարկվելու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: