Հասարակություն 

Մակարևիչի բաց նամակ է հղել Պուտինին

analitik.am

Ռուսական «Մաշինա վրեմենի» խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակի տեքստը երկուշաբթի հրապարակվել է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթում:

Նամակում երաժիշտը պահանջում է նախագահից վերջ տալ այն իրարանցմանը, որը վարկաբեկում է նրա անունը: Մակարևիչը միաժամանակ պնդում է, որ լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե ինքը Դոնբաս է մեկնել, սուտ են:

«Երրորդ շաբաթն անընդմեջ թերթերից ու էկրաններից չի դադարում ինձ վրա հորդացող կեղտի ու զրպարտության հոսքը: Ինձ անվանում են «խունտայի ընկեր», «ֆաշիստների աջակից», «դավաճան» և այլն: Դրա հետ մեկտեղ, միակ «հանցագործությունը», որը ես իրականացրել եմ, այն է, որ Սվյատոգորսկի փախստականների ճամբարում երեք երգ եմ կատարել այդ փախստականների երեխաների համար: Բայց դրա առթիվ մեղքի զգացում չունեմ: Մնացած ամեն ինչ, ինչ գրում են ԶԼՄ-ներում իմ այցելության մասին, սուտ է»,- ասվում է նամակում:

«Պարոն նախագահ, ես պահանջում եմ Ձեզնից դադարեցնել այն իրարացնումը, որը վարկաբեկում է իմ անունը»,- նշել է Մակարևիչը նախագահին ուղղված բաց նամակում:

Նույն շարքից