Հասարակություն 

ԵՊԼՀ դասախոսների աշխատավարձեր իջեցվել են 20 և ոչ՝ 60 տոկոսով. Բուհի պրոռեկտոր

analitik.am

Վ. Բյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, համաձայն որոնց բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանն իր աշխատակիցներին ստիպում է դիմում գրել՝  իրենց աշխատավարձերը 60%-ով իջեցնելու բովանդակությամբ: Այս մասին նա ասաց Analitik.am-ի հետ զրույցում` հավելելով, որ ԵՊԼՀ դասախոսների աշխատավարձերն իջեցվել են 20  տոկոսով:

 

«Այդ հոդվածն ամբողջությամբ սուտ է, ոչ մի դասախոսի աշխատավարձ չի իջեցվել, ոչ մի դասախոս չի հեռացվել»,- նշեց Ցոլակ Ակոպյանը՝ հավաստիացնելով, թե բուհը գտնվում է լայնածավալ զարգացման փուլում և իրականացնում մեծ բարեփոխումներ կրթության, գիտության և միջազգայնացման ուղղություններով:

Համալսարանի պրոռեկտորը հատկանշական համարեց, որ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը՝ իրենք այս տարի ևս չեն բարձացրել ուսանողների ուսման վարձը թե՛ առկա, և թե՛ հեռակա համակարգերում:

«Պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, որ միջազգային համագործակցությունների և տարբեր ծրագրերի արդյունքում համալսարանի բյուջեն համալրվել է գրեթե 700.000.000 դրամին համարժեք արտարժույթով»,- ասաց Ցոլակ Ակոպյանը:

 

Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի համաձայն՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը ստիպում է իր աշխատակիցներին դիմում գրել և խնդրել, որ իրենց աշխատավարձն իջեցնեն 60%-ով: Իսկ այն դասախոսներին ու աշխատաողներին, որոնք հանդգնել են բարձրաձայնել նշվածը, պարզապես առաջարկվել է հեռանալ բուհից։ 

 

 

Նույն շարքից