Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Կառավարությունը 150.000 ԱՄՆ դոլար հատկացրեց էկոնոմիկայի նախարարությանը

Կառավարության  այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել  150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով,  2019 թ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ  100 հազար ԱՄՆ դոլարն արդեն փոխանցվել է, և մինչև 2019 թվականը նախատեսվում է նոր գումարների տրամադրում:

 

Նույն շարքից