Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

ԵՏՄ տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաներ կներկրվեն առանց ԱԱՀ-ի

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի առաջարկած ԱԱՀ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Պատգամավորները այս նախագծով առաջարկում են ԵՏՄ տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջը վերացնել:

Նրանք նշեցին հակասական մի սկզբունքի մասին, ըստ որի ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:

Այս տեսանկյունից, ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը հակասում է այդ սկզբունքին: Պատճառն այն է, որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է:

Այսպիսով, պատգամավորների առաջարկած նախագծով ենթադրվում է վերացնել այդ հակասությունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց համատեղել աշխատանքը:

Նույն շարքից