Հասարակություն 

Պարզվել է, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանվել էր մեկ տարի առաջ

analitik.am

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մահապատժի է ենթարկվել մեկ տարի առաջ՝ չնայած տեսանյութը, որում պատկերված էր նրա մահը, հրապարակվել է միայն վերջերս: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական ներկայացուցիչ Բութայնա Շաբաանին:

Շաբաանը հայտարարել է, որ ՄԱԿ-ը տեղյակ էր, որ լրագրողը սպանվել է անցած տարի: Նրա խոսքով՝ սկզբում Ֆոուլիին բռնել են Սիրիական ազատ բանակի զինվորականները, որից կարճ ժամանակ հետո վաճառել են «Իսլամական պետության» զինյալներին: Նա նաև հավելել է, որ «Իսլամական պետությունը» Սիրիական ազատ բանակի ճյուղ է, նաև «ոչ այլ ինչ, քան օրինաչափ հետևանքն այն բանի, ինչ կատարվում է Սիրիայում ամենաառաջին օրերից»:

Նույն շարքից