Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, «Սուլթանների մայրեր, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովի ժամանակ մեշ կարևորություն է տվել Օսմանյան կայսրությունում սուլթանական հարեմներին, հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա կարծիքով՝ հարեմները եղել են կյանքի դպրոց:
«Երբ մենք ծանոթանում ենք արվեստի գործերի հետ, դրանց մեծ մասում հանդիպում ենք իշխանության և հաճույքների ծարավով լի կանանց: Միաժամանակ հարեմները կանանց համար դպրոց էին: Հարեմն օջախ էր, որտեղ կինը պատրաստվում էր կյանքին, զբաղվում էր բարեգործությամբ և կրթություն ստանում: «Այդ ամենը ղեկավարել են սուլթանների մայրերը»,- ասել է նա: