Հասարակություն 

Մարզահամերգայինը գնահատվել է՝ որպես հիմք ընդունելով Աջափնյակում բազմաբնակարան շենքի 1 ք/մ արժեքը. փաստաբան

analitik.am

Թեպետ ԴԱՀԿ-ն բոլոր հնարավոր միջոցներով հերքում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնահատվել է՝ որպես հիմք ընդունելով Աջափնյակում բազմաբնակարան շենքի 1 ք/մ արժեքը, սակայն առկա փորձագիտական եզրակացությունը կարող է հակառակն ապացուցել: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը:

 

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է լրատվամիջոցներին հանձնել գնահատումը կատարած «Բեսթ Ռիելթի» ընկերության եզրակացության համապատասխան հատվածը, որում էլ նշվում է, որ փորձագետը Մարզահամերգային համալիրի 1 ք/մ-ը գնահատել է Աջափնյակում բնակելի տան 1 ք/մ-ի արժեքով։ 

Ամփոփելով՝ Արմինե Հակոբյանը ընդգծեց, որ հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո իրենք Մարզահեմրգայինի հարցով, անկասկած, դիմելու են Եվրադատարան:

 

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ գնահատումը կատարել է «Բեսթ Ռիելթի» ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի մտերիմ ընկերոջ՝ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանին:

Նույն շարքից