Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել սոցիալական տարբեր խմբերի՝ կին ազատամարտիկների, խուլերի միության և սիրիահայ կանանց ու աղջիկների հետ:
Հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Երևանի քաղաքապետի և իր անունից շնորհավորեց ներկաներին՝ հանձնելով շնորհավորական բացիկներ և նվերներ:









