ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
«Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազը իր ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալը, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետև մենք ունենք կապ Վրաստանի հետ և Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունը ավելացնել և անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխենք Իրանից Վրաստան: Հիմա բանակցությունները գնում են, և մենք կարողացանք իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել ու հասցնել Վրաստան»,- ասաց պատգամավորը:
Վարդան Այվազյանը նշեց, որ Իրանի հետ հնարավորությունների հարցում պետք է նախանձախնդիր լինել, քանի որ մեր երկրի համար ձեռնտու տարբերակներ կան: