Հասարակություն 

Ֆրանսիան փրկարար մեքենաներ է նվիրել Հայաստանին

analitik.am

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում, օգոստոսի 27-ին,  տեղի կունենա Ֆրանսիայի  «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ-ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը:

«Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերվել է`

• 4 միավոր «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենա հրշեջ գույքով

• 1 միավոր «Ռենո» մակնիշի փրկարարական մեքենա փրկարարական գույքով

• 1 միավոր «Պեժո» մակնիշի շտապօգնության մեքենա շտապօգնության գույքով

• 1 միավոր «Opel Vivaro» մակնիշի կապի կառավարման ավտոմեքենա

• 3000 լիտր փրփրահեղուկ, հրշեջ-փրկարարական հանդերձանք:

Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը:

Միջոցառմանը ներկա կլինեն «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին:

Նույն շարքից