Հասարակություն 

Աշխարհում ամենաթանկ պենտհաուսը համարվում է Sky Penthouse

analitik.am

Պենտհաուս» հասկացությունը առաջին անգամ հայտնվել է անցած դարի 20-ական թվականներին Ամերիկայում և նշանակել է շքեղ, առանձին գտնվող առանձնատուն ճեմուղով, որը կառուցված է բարձրահարկ շենքի հարթ տանիքին:

Դրանք դարձան ու դեռ մնում են հարստության ու շքեղության մարմավորում:

bigpicture.ru-ն առաջարկում է տեսնել, թե ինչ տեսք ունի աշխարհում ամենաթանկ՝ Sky Penthouse-ը:

Sky Penthouse-ը գտնվում է 170 մետր բարձրության վրա՝ Միջերկրական ծովի լողափի ամենաբարձր երկնաքերներից մեկում՝ Մոնակոյի Tour Odeon-ում:

Sky Penthouse-ն արժե 412,7 մլն դոլար, այն հինգհարկանի է, ունի 3300 քմ մակերես: Պենտհաուսի բոլոր սենյակներից հիանալի տեսարան է բացվում Միջերկրական ծովի վրա: Այն գտնվում է Tour Odeon-ի 49-րդ՝ ամենավերին հարկում:

Նույն շարքից