Հասարակություն 

Կալիֆոռնիայում երկրաշարժից հայեր են տուժել

analitik.am

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թվում կան նաև հայեր։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուժած հայերի ինքնությունն ու թիվը ճշտվում է։

Օգոստոսի 24-ին՝ ժամը 03։20-ին, Կալիֆոռնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի էր ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա), որը համարվում է ամենահզորը այս շրջանում վերջին 25 տարիներին։

Օգոստոսի 26-ի ժամը 06։30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թիվը 207 է, վնասվել է 100-ից ավելի շինություն։ Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2,5 – 3,6 մագնիտուդ ուժգնությամբ։

Նույն շարքից