Հայաստան Քաղաքական 

Վահան Բաբայանը լքեց ԲՀԿ-ն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է ԲՀԿ-ից հեռանալու մասին:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Արդեն տեւական ժամանակ է՝ շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը:

Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով եւ խղճով:

Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով եւ ներուժով ծառայել Հայաստանին եւ մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջողություն»:

Վահան Բաբայանի դիմումը փոխանցվել է կուսակցության աշխատակազմ եւ համապատասխան ընթացակարգով ընդունվել է:

Նույն շարքից