Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԼՂՀ հարցում Վրաստանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը. Ջոնի Մելիքյան

analitik.am

Թբիլիսիում կայացած քննարկումը փակ է եղել և կողմերը պայմանավորվել են, որ քննարկման ոչ մի թեմա դուրս չի գալու միջոցառումից, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀՊԿԱ գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Հայաստանի կողմից քննարկմանը մասնակցած Սերգեյ Մինասյանը հայտարարել էր, որ քննարկումը փակ է և իրենք ոչ մի մեկնաբանությւոն չեն ասելու, իսկ այցի հետ կապված հենց համանախագահի թվիթերյան գրառման պատճառով նման աժիոտաժ սկսվեց, թե ինչ գործ ունի Վրաստանում և ում հետ է Ղարաբաղի կոնֆլիկտի թեման քննարկելու»,-ասաց Մելիքյանը ավելացնելով, որ իր կարծիքով դա բնական գործընթաց է:

«Տարբեր մայրաքաղաքներում ժամանակ առ ժամանակ հիմնադրամների, կամ համալսարանների կողմից տեղի են ունենում կազմակերպված միջոցառումներ, որոնք ուղղված են հակամարտության լուծման ակտիվ աշխատանքին, Մեյսնի համալսարանը մի շարք հանդիպումներ է կազմակերպել Երևանում և Հայաստանը որպես հարթակ էր հանդիսանում»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ «նույնը տեղի է ունենում Թբիլիսիում, որտեղ ադրբեջանցի և հայ փորձագետները կարող են քննարկել, որից հետո կմշակեն և համանախագահներին ու բոլոր շահագրգիռ կողմերին կուղարկեն իրենց առաջարկները»:

Ջոնի Մելիքյանը ասաց. որ ԼՂՀ հարցում Վրաստանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը, սակայն կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցի հետ, որոշակի մոտեցումներ ունեն: Բանախոսը հայտնեց, որ Վրաստանի նախագահը գտնվում է Բաքվում, որտեղ հավաքվել են ավելի քան 70 երկրների նախկին և ներկա նախագահներ, որտեղ Մարգվելաշվիլին ելույթ է ունեցել և քննադատել Ռուսաստանին իր տարածքների 20 տոկոսը օկուպացնելու համար : «Անվտանգության հարցով է ելույթ ունեցել, սակայն ուղղակի անցավ ԼՂՀ թեմայոին՝ չշոշափելով այդ հարցը», - եզրափակեց Մելիքյանը:

Նույն շարքից