Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում. ԱԻՆ

analitik.am

Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Ա-1 թաղամասում այրվել է 600 քմ, Ֆուչիկի փողոցում` 25 քմ, Աճառյան փողոցում` 800 քմ, Նոր Նորքի 9-րդ զանգվածում` 6 քմ, Գայի պողոտայում` 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում` 300 քմ, Դալար գյուղում` 100 քմ, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում` 250 հակ, Խանջյան գյուղում` 1200 հակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում` 1100 քմ, Հրազդան քաղաքում` 20 հա, Բյուրեղավան քաղաքում 1000 քմ, Նուռնուս գյուղում` 1000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` 20 հա, Վարդաքար գյուղում` 500 հակ և 100 քմ, Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում` 25 հա, Կապան-Կարմրաքար ավտոճանապարհին` 2 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Նույն շարքից