Գլխավոր Միջազգային 

Ադրբեջանն ի վնաս իրեն կգնի Ռուսաստանից գազ և կտա այն Վրաստանին. Ջոնի Մելիքյան

analitik.am

 Վրաստանը չունի գազի ներմուծման խնդիր, քանի որ Ադրբեջանն ապահովում է այդ քանակը, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, նշելով, որ Վրաստանը և Ադրբեջանը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Վրաստանին կմատակարարվի լրացուցիչ 500 միլիոն խորանարդ մետր ծավալով գազ:

«Վրաստանը բանակցում էր Իրանի հետ իրանական գազի ձեռքբերման շուրջ, սակայն Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ իրանական գազի սակագինը բավականին բարձր է և կարող է ապագայում պայմանավորվածության գան, սակայն այս պահին ձեռնտու չէ, իսկ «Գազպրոմի» հետ պայմանավորվեցին շարունակել Հայաստան տարանցման համար ստանալ գազի 10 տոկոսը», -ասաց բանախոսը հավելելով, որ չնայած երկրի ընդդիմությունը քննադատեց, սակայն Վրաստանը շահեկան վիճակում հայտնվեց:

Բանախոսն անդրադառնալով այն հարցին, որ արդյունքում Երևանը կորցրեց իրանական գազի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, նշեց, որ պատճառը միայն Իրանի կողմից գազի բարձր սակագին առաջարկելն էր: «Վրաստանում 2012 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ազգային շահերից ելնելով են բոլոր քայլերը կատարում, բայց դժվարացնում էր ընդդիմության գործողությունները, ովքեր մեղադրում էին ռուսական «Գազպրոմ»-ին երկիր բերելու մեջ, իրականում դրանք պոպուլիստական հայտարարություններ էին, և ռուսական կապիտալն իր ներկայացվածությունն ուներ Սաակաշվիլիի օրոք՝ Էլեկտրոցանց, Բիլայն և այլն, ու նույնիսկ Վրաստանի Էլեկտրոցանցն ավելի լավ է աշխատում և շատ եկամուտ տալիս ՌԴ-ին, քան Հայաստանում»,- նշեց բանախոսը:

Ջոնի Մելիքյանի կարծիքով տարօրինակ է, որ Վրաստանում ոչ ոք չի խոսում, թե Ադրբեջանին որտեղից այդ քանակի գազ, որը պետք է մատակարարի Վրաստանին: «Շատերը գիտեն, որ ադրբեջանական «ՍՈԿԱՌ»-ի և «Գազպրոմի» միջև կա պայմանավորվածություն, որի համաձայն ադրբեջանական ընկերությունը կարող է գազ գնել վերջինից և վաճառել Վրաստանին, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում և չի քննադատում, քանի որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է և դրանով ամեն ինչ ասված է»,-ասաց Մելիքյանը:

Փորձագետի կարծիքով Վրաստանում ընտրություններից հետո կորեկցիա տեղի կունենա արտաքին քաղաքականության մեջ և կաշխատեն դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: «Ադրբեջանն ի վնաս իրեն կգնի Ռուսաստանից գազ և կտա այդ ամենը Վրաստանին, փորձելով պահպանել մոնոպոլիան Վրաստանում, որի մասին ոչ ոք չի խոսում, սակայն ընտրություններից հետո դիվերսիֆիկացիան կսկսվի», - եզրափակեց Մելիքյանը

Նույն շարքից