ԲՀԿ-ում գնում է ինքնամաքրման պրոցես, թույլ տվեք ավարտելուց հետո ձեզ և հանրությանը զեկուցել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ ամսով թողեք հանգիստ,-պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերաբերող լրագրողների հարցերին, ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը:
«Ես կողմնակից եմ, որ ԲՀԿ-ն մնա իր սկզբունքներին հավատարիմ, գնա ընտրություններին և ժողովուրդը որոշի ԲՀԿ-ի իրական կշիռը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից անդամների արտահոսքի վերաբերյալ Լյովա Խաչատրյանն ասաց. «Գաղափարակիցների արտահոսք չենք ունենա, անգաղափարների արտահոսք՝ միգուցե, սակայն դա մեզ շատ քիչ է հուզում: Դավաճանություններ լինում են բոլոր տեղերում, ոչ ոք դրանից երաշխավորված չէ, դա բնական ընթացք է»: