Հասարակություն 

Երևանի Գ. Նժդեհի հրապարակում ավտոմեքենա էր այրվում

analitik.am

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 22.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում այրվում է ավտոմեքենա:


Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել վեկտրա» մակնիշի 33 LT 317 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Խ., ծնվ. 1980 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գազոնում:


Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

 

Նույն շարքից