Քաղաքական Միջազգային 

Պուտինը ՀՀ քաղաքացուն պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների:

Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ  Գագիկ Աբրահամյանը, ով արժանացել է «Բարեկամության» շքանշանի: Պարգևատրվածների թվում են  գիտության, հրթիռա-տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներ, հասարակական և կրոնական գործիչներ, ուսուցիչներ, դերասաններ, լրագրողներ:

Իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը»,- ասել է Պուտինը:

Նույն շարքից