Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ին Հայաստան կայցելի։
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացնի Երևանում։
Ինչպես նշվում է ՀԱՊԿ ԽՎ կայքում՝ նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ դիտորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները։