Քաղաքական Միջազգային 

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Դամասկոսից առաջադրվել է 3 հայ թեկնածու

Սիրիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դամասկոսից  պաշտոնապես առաջադրվել է 3 հայ թեկնածու՝ Վահե Մահշիքյան, Երատո Գրիգորյան և Նորա Արիսյան:  Այս մասին տեղեկանում ենք «Արևելք»-ից:

Դամասկոսի համայնքն իրավունք ունի խորհրդարանում ունենալ առնվազն մեկ պատգամավոր, բայց աշխատանքներ են տարվելու, որպեսզի համայնքը խորհրդարանում ունենա երեք պատգամավոր:

Հիշեցնենք, որ նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանով Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու 2016 թ. ապրիլի 13-ին: Մարտի 1-ի դրությամբ, առաջադրվել էր 8681 թեկնածու:

Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ  ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:

Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250 է:

Նույն շարքից