Կոսովոյի Սկուպշչինայի (խորհրդարանի) նիստն ընդհատվել է ընդդիմադիր պատգամավորների կողմից, որոնք արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է Kossev տեղեկատվական պորտալը:
«Ընդդիմադիր պատգամավորներ Սալիհ Սալիհուն և Բեսա Բաֆթիուն արցունքաբեր գազ են կիրառել նիստերի դահլիճում: Օրակարգում 18 տարբեր հարցեր էին, դրանց քննարկումն ընդհատված է, պատգամավորները լքել են դահլիճը»,-գրում է ռեսուրսը:
Ընդդիմադիրների գլխավոր, սակայն ոչ միակ պահանջը վերաբերում է Կոսովոյում ինքնավարության իրավունքներով Սերբական համայնքների հանրակցության ձևավորման վերաբերյալ համաձայնագրին և պետական սահմանագծի որոշման վերաբերյալ պաշտոնական Պրիշտինայի համաձայնագրին։