Մեծ բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ 2020թ. ընտրություններում ինքը կառաջադրվի խորհրդարանում, թեև կլքի վարչապետի պաշտոնը: Այս մասին Քեմերոնն ասել է BBC-ին տված հարցազրույցում:
«Ես միևնույն է, կառաջադրվեմ պատգամավորության համար, թեև կլքեմ վարչապետի պաշտոնը»,- ասել է Քեմերոնը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երկրորդ ժամկետից հետո կհեռանա կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից: