Հասարակություն 

Հյուրասիրության ժամանակ Գայանեն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգին

analitik.am

Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 48-ամյա Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 43-ամյա Գայանե Հ.-ի տուն որպես հյուր:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրասիրության ժամանակ նրանք վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին` պատճառելով վնասվածքներ:

 

Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին:

 

Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ և մեկ մկրատ:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Նույն շարքից