Հասարակություն 

Այս տարի Երեւանի բակերում արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր եւ մարզասարքեր

analitik.am

2014 թվականի տարեսկզբից մինչ օրս, Երևանի բակերում արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր. ևս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին:

 

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն  բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց   ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը:

 

Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների  ակտիվ հանգիստն ապահովելն է:

 

Նույն շարքից