Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ապրիլին Բաքու կայցելի եւ կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի VII Գլոբալ ֆորումին: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:
Թուրքիայի դեսպանը նաեւ նշել է, որ առայժմ չի կարող ասել, թե մինչ այդ կլինի արդյոք Էրդողանի աշխատանքային այց Բաքու, թե այն կփոխարինվի ֆորումին մասնակցությամբ:
ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի VII Գլոբալ ֆորումը Բաքվում տեղի կունենա այս տարվա ապրիլի 25-27-ին:
Հիշեցնենք, որ Ռ.Թ. Էրդողանի այցը Բաքու Բարձր մակարդակում ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստին մասնակցելու համար պիտի տեղի ունենար փետրվարի 18-ին, սակայն հետաձգվեց փետրվարի 17-ին Անկարայում ահաբեկչական գործողության պատճառով: