Ուորիքի համալսարանիի բրիտանացի գիտնականների դիտարկմամբ`արգանդում ցողունային բջիջների բացակայությունը մեծացնում է վիժման վտանգը:
Գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն, որոնց մասնակցել է իր հիվանդությունների պատմությունում վիժումների շարք ունեցող համարյա 200 կին, պարզ է դարձել, որ ցողունային բջիջների պակասը հանգեցնում է հղի կնոջ արգանդի հյուսվածքներում այլ բջիջների մաշվելուն:
Արդյունքում արգանդը չի կարողանում պատրաստվել հաջորդ հղիությանը եւ հաջողությամբ ավարտել պտղին կրելու ցիկլը: Միաժամանակ հետազոտողները վստահ են, որ այդ վիճակը հնարավոր է եւ անհրաժեշտ է շտկել:
«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդ թերությունները վերացնել մինչեւ հաջորդ հղիության առաջացումը: Իրականում դա կարող է նման դեպքերում վիժումը կանխելու միակ միջոցը լինել », - նշել է Բրոզենսը: